ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է բյուջեի 2018 թ. առաջին կիսամյակի ամփոփ տվյալները: Ըստ այդմ՝ ՀՆԱ-ն կազմել է 8.3%, ինչին համեմատաբար մեծ նպաստ է ունեցել ծառայությունների ոլորտը: Առաջին կիսամյակում գնաճը կազմել է 2.4%, եկամուտները՝ 628 մլրդ դրամ, ծախսերը՝ 738 մլրդ, ծրագրային դեֆիցիտը՝ 110 մլրդ դրամ։ Արտաքին շրջանառությունն առաջին կիսամյակի ընթացքում կազմել է 3մլրդ 476միլիոն դրամ, կամ 2017թ-ի համեմատ աճել է 29%-ով: Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2018 թ. հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 3.5%-ով՝ կազմելով 69012 մարդ:
«Պահպանվում է մեծ խզումը պետական և մասնավոր հատվածներում միջին ամսական անվանական աշխատավարձերի միջև»,- շեշտել է նախարարը՝ նկատելով, որ պետական հատվածում միջին աշխատավարձն աճել է ընդամենը 1.1%-ով՝ կազմելով շուրջ 140 հազար դրամ, իսկ մասնավոր հատվածում՝ 5.5%-ով՝ կազմելով 185 հազար դրամ: