Սպորտ 

Երևանում ավարտվել է Արևելյան եվրոպական երկրների լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց առաջնությունը

analitik.am

Երևանում ավարտվել է Արևելյան եվրոպական երկրների լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց առաջնությունը, որը վարկանիշային է 2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի համար:

Մրցաշարի հաղթող է դարձել Բելառուսի Հանրապետությունը ներկայացնող Ալեքսանդր Դյադկո-Պավել Պետրուշկա զույգը, որը եզրափակիչ խաղում հաղթել է Լատվիայի Հանրապետության ներկայացուցիչներ Միխայլս Սամոյլուսին և Մատիս Գաբդուլինսին: Երրորդ տեղը գրավել է Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող Պավել Շուստրով-Ալեքսեյ Գուսև թիմը:

Հայաստանի Հանրապետության Աշոտ Բալաբեկյան-Արդրե Սիմոնի զույգը զբաղեցրել է 9-րդ տեղը:

Պարգևատրման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը:

Նույն շարքից