Տնտեսություն 

Արգելվել է կես միլիոն օտարերկրյա քաղաքացիների մուտքը Ռուսաստան

analitik.am

Ռուսաստանն արգելել է կես միլիոն օտարերկրյա քաղաքացիների մուտքն իր տարածք` ՌԴ օրենսդրությունը խախտելու համար, հայտնում է Interfax-ը` վկայակոչելով Դաշնային միգրացիոն ծառայության հայտարարությունը:

Ըստ այդմ` մուտքի իրավունքն արգելվել է 3 - 10 տարի ժամկետներով:

 

Ըստ կառույցի` արտասահմանցիների համար մուտքը Ռուսաստան սահմանափակվում է, եթե նրանք մի քանի իրավախախտում են կատարել, գերազանցել են այդ երկրում գտնվելու համար թույլատրելի ժամկետը:

 

Արտասահմանցի քաղաքացիների մուտքը Ռուսաստան կարգելվի նաև, եթե նրանց դեմ արտաքսման կամ ռեադմիսիայի մասին վճիռներ են կայացվել, նրանք օգտվել են կեղծված միգրացիոն քարտերից:

Նույն շարքից