Սպորտ 

Լեոն լավագույնն է աշխարհում, սակայն այս տարին Լուկայի տարին էր. Ռակիտիչ

analitik.am

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարծում է, որ այս տարի լավագույն ֆուտբոլիստ պետք է ճանաչվի իր հայրենակից Լուկա Մոդրիչը:

«Ինձ համար ընդհանուր առմամբ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Մեսսին է, ով հնարավոր է, որ պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Ամեն ինչ պարզ է, այս հարցին պատասխանող 10 մարդուց 9-ը նույն պատասխանը կտա:

Սակայն այս տարին Լուկայի տարին էր: Կարծում եմ, որ Մեսսին ու մյուսները հասկանում են դա: Մոդրիչն արժանի է բոլոր մրցանակներին»,-ասել է խորվաթը:

Նույն շարքից