Սպորտ 

Գվարդիոլան ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»

analitik.am

«Մանչեսթեր Սիթի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստովանել է, որ ցանկանում է մի օր վերադառնալ այնտեղ, որտեղ սկսել է ֆուտբոլիստի, ապա նաև մարզչի կարիերան: Դժվար չէ գուշակել, որ խոսքը հարազատ «Բարսելոնայի» մասին է:

«Հույս ունեմ, որ ֆուտբոլում վերջին քայլերս կանեմ այնտեղ, որտեղ սկսել եմ քայլել՝ «Բարսելոնայում»»,-հայտարարել է կատալոնացին:

Նշենք, որ կատալոնական գրանդում անցկացրած տարիներին Պեպը կարողացավ նվաճել 14 գավաթ՝ 19 հնարավորից:

Նույն շարքից