Սպորտ 

Մարզչական Բ արտոնագրերը շնորհվեցին 26 ուսանողներին

Այսօր` սեպտեմբերի 17-ին, ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ ՀՖՖ մարզչական Բ արտոնագրի դասընթացի փակման հանդիսավոր արարողությունը: Երկամսյա դասընթացների ավարտական փուլում տեսական, գործնական և խաղի կանոնների քննությունների արդյունքում առավելագույն միավորներ հավաքած 26 ուսանողներին հանձնվեցին մարզչական Բ արտոնագրերը և դիպլոմները:

Շնորհավորական ուղերձով հանդես եկավ ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանը, ով նաև նշեց. «2018 թվականի ՀՖՖ մարզչական Ներածական և Բ արտոնագրի դասընթացները բացառիկ էին այն առումով, որ մասնակցության հայտ էին ներկայացրել աննախադեպ մեծ թվով դիմորդներ, ինչի արդյունքում որոշում կայացրեցինք Ներածական դասընթացը անցկացնել երկու փուլով, և քննությունները լավագույնս հանձնած մասնակիցները հնարավորություն ստացան մասնակցելու նաև Բ արտոնագրի դասընթացին: Անչափ ողջունելի է, որ մարզչական գործի հանդեպ հետաքրքրությունը գնալով մեծանում է ֆուտբոլասեր հասարակության շրջանում: Հատկանշական է, որ այս տարի առաջին անգամ դասընթացներին մասնակցեցին նաև ուսանողներ արտերկրից, մասնավորապես` Անգլիայից, Մարոկկոյից և Հնդկաստանից: Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին և մաղթում նորանոր ֆուտբոլային բարձունքներ»:

Նույն շարքից