Տնտեսություն 

ՊԵԿ-հասարակական կազմակերպություններ գործակցությամբ արդյունավետ լուծումներ են մշակվելու

Պետական եկամուտների կոմիտեում սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստ` «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ի ղեկավար Փայլակ Թադևոսյանի գլխավորությամբ:

Նիստին մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները և համապատասխան մասնագետները, ինչպես նաև խորհրդի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են հաշվարկային փաստաթղթերի դուրսգրմանը, շրջանառության հարկի` հանրային սննդին վերաբերող հարկման դրույքաչափերին և պետական մարմնի կողմից պարզաբանումների տրամադրման նոր համակարգի ներդրմանը:

Կառուցողական երկխոսության արդյունքում ամբողջացվել են կոմիտեի և հարկ վճարողների ներկայացուցիչների դիտարկումները:

ՊԵԿ-ը պատրաստակամություն է հայտնել հասարակական խորհրդի անդամների հետ համատեղ աշխատանքի միջոցով մշակել քննարկված հարցերի առավել արդյունավետ լուծումները:

  • 84
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    84
    Shares

Related Articles