Տնտեսություն 

Համայնքային աշխատողների աշխատավարձերի հին պարտքերը մարվել են

analitik.am

Հայաստանում համայնքային աշխատողների աշխատավարձերի հին պարտքերը 98,5%-ով մարվել են, հունվարի 15-ին հայտարարել է տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Ըստ նրա՝ եթե 2008թ. երկարամյա պարտավորվածությունները 2,3 մլրդ դրամ էին կազմում, ապա այժմ՝ ընդամենը 36 մլն:

 

Համայնքների ընդհանուր ֆինանսական բալանսի առնչությամբ Տերտերյանը հայտարարել է, որ համայնքների եկամտային մասի ընդհանուր պլանը կատարվել է 98,4%-ով կամ 105,7 մլրդ դրամով (մոտ 260 մլն): 2012թ. համեմատ եկամուտների գանձումն ավելացել է 10,8%-ով կամ 10,3 մլրդ դրամով:

 

Այնուամենայնիվ, սեփական եկամուտների բաժինը՝ հողի հարկն ու գույքահարկը, շարունակում է մնալ ցածր (29%): Դրանց գանձումը կազմել է 97% (30,26 մլրդ դրամ): 2012 –ի համեմատ սեփական եկամուտներն ավելացել են 6,5%-ով:

 

Տերտերյանը հիշեցրել է, որ 2012-ի մարտին Հայաստանի խորհրդարանն օրենք էր ընդունել 2008թ. հունվարի 1-ից սկսած հողի եւ գույքի  հարկային պարտավորվածությունները վերացնելու մասին:  Սակայն դրան զուգահեռ, վճարման ենթակա այդ հարկերի դատական վաղեմության ժամկետն 3-ից դարձել է 10 տարի: Այլ կերպ ասած, համայնքներին հարկահավաքման առավել լայն լիազորություններ են տրվել:

Նույն շարքից