Ռուսաստանում Իսրայելի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ կապված Սիրիայում ռուսական ինքնաթիռի կործանման հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Մոսկվայում իսրայելական դիվանագիտական առաքելությունը հրաժարվել էր որևէ մեկնաբանություն տալ:
Հիշեցնենք, որ ռուսական կողմը հենց Իսրայելին է պատասխանատու համարում այսօր կատարվածի մեջ՝ նշելով, որ ռուսական օդանավը խոցվել է սիրիական ՀՕՊ-ի կողմից, սակայն իսրայելական ինքնաթիռների մեղավորությամբ: