Տնտեսություն 

Դոտացիաները 2007-ի համեմատ աճել են մոտ 2 անգամ

analitik.am

ՀՀ 2014թ. պետբյուջեով հանրապետության համայնքներին համահարթեցման սկզբունքով հատկացվող դոտացիաների ծավալը սահմանվել է 39 մլրդ դրամ` 2013թ. 36.2 մլրդ դրամի դիմաց: 

Սկսած 2000 թվականից` ֆինանսական համահարթեցման դոտացիաները տարեցտարի աճել են: 2007 թվականին ՀՀ պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիայի ընդհանուր գումարը կազմել է 17,980,335 հազ. դրամ: 2008-2010թթ. այս ցուցանիշը պարբերաբար աճել է` կազմելով համապատասխանաբար 2008թ.` 21,336,000 հազ. դրամ, 2009թ.` 27,837,140 հազ. դրամ, 2010թ-ին` 32,488,063 հազ.դրամ: 2011թ. պետական բյուջեից համայնքային բյուջեներին համահարթեցման սկզբունքով հատկացվող դոտացիաների ծավալը պահպանվել է 2010թ. մակարդակին` 32,488,063 հազ.դրամ, սակայն 2011 թվականի համար դոտացիաների ծավալը կազմել է նախորդ տարվա համախմբված բյուջեի փաստացի եկամուտների մոտ 4,6%-ը: Այսինքն` նվազագույն 4%-ի շեմն առաջին անգամ գերազանցվել է: Այս մոտեցումը կիրառվել է նաեւ 2012թ. դոտացիայի ընդհանուր գումարը հաշվարկելիս` պահպանելով նախորդ տարվա ցուցանիշը` 32,488,063 հազ.դրամը:

Ընդհանուր առմամբ ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով ՀՀ համայնքներին տրամադրվող դոտացիաները 2007 թվականի համեմատությամբ աճել են 18,263,665 հազ. դրամով կամ շուրջ 2 անգամ:

Նույն շարքից