Տնտեսություն 

Սեպտեմբերի 19-ի դրությամբ մթերվել է 1425 տոննա խաղող

analitik.am

Տավուշի մարզում շարունակվում են խաղողի մթերման աշխատանքները:

Սեպտեմբերի 19-ի դրությամբ մթերվել է 1425 տոննա խաղող:

«Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի Բերդի մասնաճյուղը մինչ օրս ընդունել է 1150 տոննա խաղող՝ մեկ կիլոգրամի դիմաց վճարելով 140 դրամ, «Իջևանի գինու և կոնյակի գործարան» ԲԲԸ-ն՝ 125 տոննա, կիլոգրամը 140+փոխ. դրամով, «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ Դեբեդավանի գինու գործարանը՝ 150 տոննա, կիլոգրամը 150 դրամով, «Բերդավանի գինու գործարան» ԲԲԸ-ում դեռևս խաղողի ընդունման և վերամշակման նախապատրաստական աշխատանքներն են ընթանում, և առաջիկա օրերին այս գործարանը ևս կսկսի բերքի մթերումը:

Գործարանի գործադիր տնօրենի տեղեկացմամբ խաղողի ընդունման գները կլինեն 120- 170-ի սահմաններում՝ հաշվի առնելով խաղողի տեսակը և տեխնոլոգիական վիճակը:

Նույն շարքից