Սպորտ 

Մալխաս Ամոյանը դարձել է ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն

analitik.am

Սեպտեմբերի 17-ից 23-ը Սլովակիայի Տրնավա քաղաքում անցկացվող ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում հունա-հռոմեական ըմբիշ, 67 կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձել է ոսկեմեդալակիր:

Հունա-հռոմեական ըմբշամարտի երիտասարդների ՀՀ հավաքականի անդամներ, 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը և 130 կգ քաշային ԴավիթՕվասապյանը նվաճել են արծաթե մեդալներ: Հավաքականը մրցավայր էր մեկնել 55 կգ քաշային Տիգրան Մինասյան, 60 կգ քաշային ԱրարատՄանուչարյան, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյան, 67 կգ քաշային ՄալխասԱմոյան, 77 կգ քաշային Վահե Պողոսյան, 82 կգ քաշային Էրիկ Էլոյան, 87 կգքաշային Հակոբ Բաղդասարյան,  97 կգ քաշային Ռազմիկ Խաչատրյան, 130 կգքաշային Դավիթ Օվասապյան կազմով:

Ազատ ոճայիններն իրենց մրցելույթները կսկսեն վաղը՝ սեպտեմբերի 21-ին: Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականի կազմում հանդես կգան Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (61 կգ), Գեղամ Գալստյանը (65 կգ), Արման Անդրիասյանը (70 կգ), Դավիթ Գևորգյանը (74 կգ), Արման Ավագյանը (79կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ)  և Հովհաննես Մաղաքյանը (120 կգ):

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

 

Նույն շարքից