Տնտեսություն 

Տոներին ՀՀ կենտրոնական բանկը և առևտրային բանկերը կաշխատեն

ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան իրականացման և հաշիվների սպասարկման նպատակով սեպտեմբերի 21-ին և 22-ին (ժամը 9:00-ից 17:00-ն)  ՀՀ կենտրոնական բանկում աշխատելու են համապատասխան ստորաբաժանումներ:

Վերջիններս կապահովեն քաղաքացիների և կուսակցությունների կողմից նշված օրերին ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներին կանխիկ և անկանխիկ վճարումների սպասարկումը:

Սեպտեմբերի 21-ին և 22-ին աշխատող առևտրային բանկերի մասնաճյուղերի մասին լրացուցիչ կտեղեկացվի:

 

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

  • 98
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 2
  •  
  •  
  •  
    101
    Shares

Related Articles