Տնտեսություն 

Ապրանքների որակի ստուգում կիրականացվի կառավարության կողմից

analitik.am

Հայաստանի կառավարությունը հաստատել է ապրանքների որակի ստուգման ընթացակարգերը: Այսօր՝ հունվարի 16-ին, կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտարարեց, որ ընթացակարգերը վերաբերում են ինչպես պարենային, այնպես էլ ոչ պարենային ապրանքներին: Ուղեկցող փաստաթղթերի պահանջը ներառում է գծագրերն ու նկարագրությունն օգտագործողների համար:


Տեխնիկական կանոնակարգին համապատասխանելու նշանը պետք է լինի յուրաքանչյուր պատրաստի արտադրանքի վրա: Արտադրողը պետք է պահի ապրանքի որակի համապատասխանության մասին դեկլարացիան, որոնք 10 տարվա ընթացքում հասանելի են պետական մարմինների ստուգման համար, ապրանքի շուկա մտնելու պահից սկսած: Ցանկության դեպքում՝ արտադրության նախագիծը կարելի է ուղարկել փորձաքննության՝ Ստանդարտների ինստիտուտ:

Նույն շարքից