Սպորտ 

ՈւԵՖԱ-ն գործ է հարուցել Ռոնալդուի նկատմամբ

analitik.am

Ինչպես հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, սեպտեմբերի 27-ին կազմակերպության կարգապահական կոմիտեն քննարկելու է «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի հարցը, ով Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կարմիր քարտ ստացավ «Վալենսիայի» դեմ խաղի ժամանակ:

Հիշեցնենք, որ պորտուգալացին խաղադաշտից հեռացվեց հանդիպման 29-րդ րոպեին: Սա Ռոնալդուի առաջին կարմիր քարտն էր ՉԼ-ում:

Նույն շարքից