Գյուղատնտեսություն Տնտեսություն 

Ամեն մեկն իր պուճուր անցքը եթե փակի, մենք այլ իրավիճակ կունենանք. Նիկոլ Փաշինյան

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ համայնքների ղեկավարները պետք է նախաձեռնողականություն ցուցաբերեն, եթե ինչ-որ խնդիր լուծելու համար պետք է երեք քայլ արվի, դրանցից գոնե մեկը պետք է անի հենց համայնքի ղեկավարը:

Ասյօր՝ սեպտեմբերի 22-ին, Արարատի մարզում աշխատանքային այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանի խոսքերով, ընդունված է ասելու, թե ՀՀ պետական բյուջեում փող չկա, սակայն մեր պետական բյուջեն նման է մաղի, որ մեջ մենք ուզում ենք ջուր պահել. «Չի պահվում: Ըստ էության, բոլոր պետական  կառույցները կատարել են այդ մաղի անցքի դերը: Ամեն մեկն իր պուճուր անցքը եթե փակի, մենք այլ իրավիճակ կունենանք: Մենք պետք է յոլա գնալու տրամաբանությունը փոխենք զարգացման տրամաբանությամբ: Դա մեզանից յուրաքանչյուրի բացառիկ պատասխանատվություն է պահանջում»:

Հակառակ պարագայում, վարչապետի խոսքերով, բոլոր հարցերի համար քաղաքացիները դիմում են կառավարությանն ու վարչապետին. «Հիմա ձեր բոլոր գյուղերի բնակիչները կսկեն գալ կառավարության դիմաց: Հարց է ծագում՝ իսկ համայնքներն ու մարզպետարաններն ինչի՞ համար են: Ամեն մարզպետ, գյուղապետ իր տարածքի տվյալներին պետք է տիրապետի: Դուրս եկեք գրասենյակներից, շրջեք համայնքերում, մարդկանց հետ շփվեք»:

Վարչապետ Փաշինյանը խոսեց նաև այն մասին, որ կառավարությունը խնդիր է դրել իր առաջ հրաժարվել Սևանա լճից ջուր բաց թողնելուց և հարցը լուծել այլ կերպ:

 

Նույն շարքից