Սպորտ 

Հավաքականի գլխավոր մարզչի համար մի քանի թեկնածու կա. ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյան

analitik.am

Վարդան Մինասյանի հրաժարականն անսպասելի էր: Այս մասին հայտարարեց ՀՖՖ նորընտիր նախգահ Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ վերջինիս հետ չի զրուցել, իսկ մինչ այս  մեկ անգամ է հանդիպել նրա հետ:

Ինչ վերաբերում է նրան, թե ով է փոխարինելու Մինասյանին, Վանեցյանը նշեց՝ հաշվի առնելով, որ հրաժարականն անսպասելի է եղել, հիմա շատ ակտիվ պետք է աշխատանքներ տարվեն հավաքականի նոր մարզիչ գտնելու ուղղությամբ:

ՀՖՖ նախագահը հայտարարեց, որ արդեն գիշերվանից ակտիվ աշխատանքներ  են տարվում, մի քանի թեկնածուներ կան՝ և դրսեց, և ներսից. «Առաջիկա օրերին նոր մարզչի թեկնածությունը կներկայացվի»:

Նույն շարքից