Սպորտ 

Հավաքականի հանդիպումների տոմսերը էժանանում են. ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյան

Իրավիճակ է փոխվել և այդ իրավիճակը փոխվել է նաև հայկական ֆուտբոլում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, հայտարարեց ՀՖՖ նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանը՝ խոսելով տարվա լավագույն մարզիչ և ֆուտբոլիստ ընտրելու մասին:

Բանն այն է, որ մինչ այս, եթե տարվա լավագույն մարզիչ ու ֆուտբոլիստ ընտրելու ժամանակ լրագրողների ձայներով ընտրվում էր մեկ թեկնածու, իսկ ՀՖՖ գործկոմի անդամների ձայներով՝ մեկ այլ, լավագույն ճանաչվում էր հենց գործկոմի կողմից ընտրված թեկնածուն:

Վանեցյանը նշեց, որ այսուհետ կլինեն պարզ ու թափանցիկ ընտրություններ, այն թեկնածուն, ով հավաքի առավելագույն ձայներ, կդառնա լավագույն ֆուտբոլիստ և մարզիչ:

Ինչ վերաբերում է հավաքականի խաղերի տոմսերի գներին, Վանեցյանը հայտարարեց, որ դրանք նվազելու են. «Հավաքականի առաջիկա խաղի ամենաէժան տոմսը 4000-ի փոխարեն կդառնա 1000 դրամ: Մնացածը նույն տրամաբանությամբ է լինելու»:

 

  • 82
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 4
  •  
  •  
  •  
    87
    Shares

Related Articles