Սպորտ 

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը՝ Ռուբեն Հայրապետյանի հետ հարաբերությունների մասին

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը բաց քվեարկության արդյունքում ընտրվեց ՀՖՖ նախագահը:

Քվեարկությունից հետո լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ ՀՖՖ նորընտիր նախագահը խոսեց նաև պայմանավորված խաղերի և դրանց դեմ պայքարի մասին: Վանեցյանը մասնավորապես նշեց, որ որևէ երկիր, ֆեդերացիա նման խաղերից ապահովագրված չէ, բայց հաշվի առնելով իր հիմնական մասնագիտությունը, կփորձեն բացառեն նման դեպքերը:

ԱԱԾ տնօրենը պարզաբանեց, որ չի պատրաստվում օգտագործել Ազգային անվտանգության ծառայության ռեսուրսները, սակայն ԱԱԾ-ն, եթե համապատասխան տեղեկություններ ստանա, իր գործառույթների շրջանակներում կկատարի պարտավորությունները:

Վանեցյանը խոսեց նաև ՀՖՖ արդեն նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ այսօրվա նիստին բացակայության մասին՝ նշելով, որ տեղյակ չէ, թե ինչու վերջինս ներկա չէ, տարաձայնություններ չկան Հայրապետյանի հետ. «Դա իր անձնական որոշումն է: Եթե հարց կա, կարծում եմ, որ նրան պետք է դիմել»:

 

Նույն շարքից