Տնտեսություն 

Հողի ու գույքի հարկերն չեղյալ կհամարվեն

analitik.am

Հայաստանում ցանկանում են չեղյալ հայտարարել հողի ու գույքի հարկերն ու դրա փոխարեն անշարժ գույքի վերաբերյալ նոր հարկ սահմանել: Նման առաջարկություն է պարունակվում «Անշարժ գույքի հարկման մասին» օրենքի նոր նախագծում, որը կառավարությանն է ներկայացրե ֆինանսների նախարարությունը: Ինչպես կառավարության հիմնավորման մեջ է նշվում, հարկերի միավորումը նախատեսվում է, որպեսզի պարզեցվի հարկումը: Հարկը կմնա որպես տեղական, այսիքն՝ վճարվելու է մունիցիպալ բյուջեներին: Շարժական ունեցվածքի համար եկամտահարկը կպահպանվի:


Օրինագծի համաձայն՝ տարեկան հարկ է գանձվելու հողատարածքներից ու շինություններից՝ դրանց կադաստրային արժեքի հիման վրա, իսկ գյուղատնտեսական հողերի համար՝ դրանցից հաշվարկային մաքուր եկամուտներ ստանալու: Վերջինիս համար հարկը կկազմի տասնհինգ տոկոս: Գյուղական բնակավայրերում բնակելի տների համար տոկոսադրույքն առաջարկվել է որպես դրանց կադաստրային արժեքի վեց տոկոսը:


Արդյունաբերական օբյեկտների համար, այդ թվում՝ հանքավայրերի ու կապի եւ գազամատակարարման ենթակառույցներով զբաղված տարածքների, տոկոսադրույքը կկազմի մեկ տոկոս՝ բնակավայրերի տարածքում եւ 0,5 տոկոս՝ դրանցից դուրս:

Նույն շարքից