«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է այն մասին, թե որքան բարդ է եղել իր համար «Բարսելոնա» տեղափոխվելուց հրաժարվելը: Այս ամառ ֆրանսիացին մեկ ոտքով արդեն կատալոնական գրանդում էր: Որևէ մեկի մոտ կասկած չկար, որ տրանսֆերը կայանալու է, սակայն վերջին պահին այն տապալվեց:
«Դա իմ կարիերայի ամենաբարդ որոշումն էր: Ես կնոջս արթնացրել եմ գիշերվա ժամը 3-ին այդ հարցը քննարկելու համար»,-ասել է Գրիզմանը:
Ինչ վերաբերում է իր ապագային, հարձակվողը նշել է, որ կփորձեն այս տարի ավելի լավ հանդես գալ և տիտղոսներ նվաճել: