Տնտեսություն 

Կառավարությունը հաստատել է կենսաթոշակային համակարգին միանալու վերաբերյալ տեղեկացման կարգը

analitik.am

Հայաստանի կառավարությունը հունվարի տասնվեցին հաստատել է գործատուներին քառասուն տարեկանից բարձր քաղաքացիների՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին միանալու վերաբերյալ տեղեկացման կարգը: 1974-ի հունվարի 1-ից հետո ծնվածների համար համակարգին մասնակցելը պարտադիր է: Վերջիններս, ինչպես նաեւ քառասուն տարին անց քաղաքացիները իրավունք ունեն համակարգին ինքնակամ միանալու:


Կենսաթոշակայն կուտակումներ սկսել որոշած ու հաշվեհամար բացած աշխատակիցների մասին Հայաստանի ՊԵԿ-ը գործատուներին տեղեկացնելու է մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ էլեկտրոնային համակարգի միջոցով, ոը գործում է www.taxservice.am կայքում: Գործատուի ուղարկված տվյալներում կարտացոլվեն աշխատակցի անձնական տվյալները, ինչպես նաեւ համակարգին միանալու նրա հայտի ամսաթիվը:


Հիշեցնենք, որ Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից: Այն առաջացրել է քաղաքացիների դժգոհությունը:

Նույն շարքից