ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային խումբ է ստեղծել՝ գազի գնի ձեւավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների ուսումնասիրության համար.
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետությունում բնական գազի գնի ձևավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների և գործոնների ամբողջական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ):
2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հավելված