Տրնավայում ավարտված ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության երիտասարդների հավաքականի անդամներ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 61 կգ քաշային Վազգեն Թևանյանը դարձել են առաջնության բրոնզե մեդալակիրներ։
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ երիտասարդների հավաքականը մասնակցում էր հետևյալ կազմով՝ Արսեն Հարությունյան (57 կգ), Վազգեն Թևանյան (61 կգ), Գեղամ Գալստյան (65 կգ), Արման Անդրիասյան (70 կգ), Դավիթ Գևորգյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Մհեր Մարկոսյան (86 կգ) և Հովհաննես Մաղաքյան (120 կգ):