Տնտեսություն 

Թուրքական լիրան պատմականորեն նոր նվազագույն մակարդակի է իջել

analitik.am

Թուրքական արժույթը հինգշաբթի շարունակում էր անկում ապրել ու հասել է նոր ռեկորդային նվազագույն կետի մեկ դոլարի դիմաց 2.20 թուրքական լիրայի մակարդակում, այն ժամանակ, երբ թուրքական կառավարությունն արդեն մեկ ամիս պայքարում է աննախադեպ կոռուպցիոն սկանդալի հետ: Այդ մասին գրում է «Nouvelles d`Arménie»-ը՝ վկայակոչելով France-Presse գործակալությանը: Ուշ առավոտյան լիրան 2.2047-ի մակարդակում էր մեկ դոլարի դիմաց եւ 3.0058՝ եվրոյի դիմաց:


Թուրքական արժույթը երեքշաբթի արդեն հատել էր եվրոյի դիմաց 3 լիրայի խորհրդանշական սահմանը, սակայն հետո վերականգնվել է: ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի դրամավարկային քաղաքականության խստացման ֆոնի վրա անցյալ ամռանից արագացավ լիրայի անկումը կոռուպցիոն սկանդալից հետո, որի թիրախում էր վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Դեկտեմբերի կեսերին թուրքական արժույթը կորցրեց արժեքի 9 տոկոսը, ինչը թուրքական տնտեսական շրջանակներում անհանգստություն առաջ բերեց, ովքեր սպասում են երկրի տբտեսության վրա արդի ճգնաժամի բացասական հետեւանքների:

Նույն շարքից