Սպորտ 

Ինչու են երեկ Հենրիխ Մխիթարյանին զրկել դիվանագիտական անձնագրից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ, հայ ֆուտբոլասերների կուռք Հենրիխ Մխիթարյանին, մեր տեղեկություններով, երեկ զրկել են դիվանագիտական անձնագրից։ Նման անձնագիր ունեն բարձրաստիճան պաշտոնյաները, պատգամավորները և նրանք, որոնց ՀՀ վարչապետի որոշմամբ տրամադրվում է։

Այսինքն՝ այն անձինք են, որոնք հայ ժողովրդի ու պետության «դեսպաններն» են դրսում՝ պետության վարկը բարձրացնողները։ Իսկ Հենոն, հաստատ, նրանց թվին է պատկանում։ Երեկ չկարողացանք ԱԳՆ-ից մեկնաբանություն ստանալ՝ պատասխանատուներն ԱՄՆ-ում են՝ ՄԱԿ-ի գագաթաժողովին են մեկնել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից