Տնտեսություն 

Կենսաթոշակի ավելացումը որևէ դրական փոփոխություն չգրանցեց

analitik.am

Վերջին շրջանում շատ են քննարկվում կենսաթոշակային բարեփոխումները, որոնք առաջացրել են հասրակության լայն խավերի հիասթափությունը: Հաշվի առնելով բարեփոխումների նկատմամբ հասարակության վերաբերմունքը` փորձեցինք վերլուծության ենթարկել կենսաթոշակային մի քանի կարևոր խնդիրներ: Ինչպես գիտնեք հունվար ամսին կենսաթոշակն ավելացել է` կախված կեսաթոշակ ստացողի աշխատանքային ստաժից և նախնական կենսաթոշակի գումարային չափից: Այժմ վերլուծության ենթարկենք, թե կենսաթոշակի ավելացումը ինչ  դրական ազդեցություն ունեցավ և որքանով բարելավեց կենսաթոշակ ստացողի ֆինանսական դրությունը: Մեր կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դրանք որևէ դրական փոփոխություն չգրանցեցին, քանի որ դրա հետ մեկտեղ մի շարք ապրանքնտեսակներ թանկացան: Այսպես օրինակ. եթե ուսումնասիրության ենթարկենք կաթնամթերքի շուկան, ապա կտեսնենք, որ նախքան կենսաթոշակի ավելացումը կաթնամթերքն ուներ այլ գին: Կեսնաթոշակի ավելացումից հետո կաթնամթերքի գները բարձրացել են: Մասնավորապես, եթե մեկ ամիս առաջ կաթն արժեր 200-250 դրամ ,ապա ներկայումս այն արժե 300 դրամ: Եթե միջին թթվասերն արժեր 220 դրամ, ներկայումս այն արժե 240-250 դրամ:


Ծխախոտի շուկայում նույնպես թանկացումներ են նկատվում: Յուրաքանչյուր ծխախոտ թանկացել է 20-30 դրամ (խոսքը վերաբերում է հիմնականում ցածր գներ ունեցող ծխախոտներին):  Ձավարեղենի շուկայում նույպես թանկացումներ են արձանագրվել` 50-100 դրամ: Բանջարեղնեը նույնպես թանկացել է` կանաչու մեկ կապը ներկայումս արժե 350-500 դրամ` կախված կանաչու տեսակից: Դեղորայքը նույնպես թանկացել է 20-150 դրամ: Պետք է ասել, որ թանկացումները միանգամից չեն կատարվում, այլ աստիճանաբար, փոքր գումարներով թանկանում է որևէ ապրանքնատեսակ, այնուհետև դրան հաջորդում է մեկ այլ ապրանքնատեսակի թանկացումը: Սա հիմնականում կատարվում է այն պարզ պատճառով, որպեսզի հասարակությունը չնկատի և խուճապի չմատնվի:


Այսպիսով. կարելի է ասել, որ  կենսաթոշակի ավելացումը որևէ դրական փոփոխություն չգրանցեց, մասնավորապես այն մարդկանց համար, որոնց կենսաթոշակն ավելացել է 2000-5000 դրամ,  իսկ այն մարդիկ, որոնց կեսնաթոշակն ավելացել է 5000-8000 դրամ, նրանք գոնե չնչին ավելացում կզգան: Եթե համեմատենք նրանց կենսաթոշակի ավելացած գումարի չափը ապրանքների թանկացման հետ, ապա ակնհայտ կլինի, որ նրանց կենսաթոշակի ավելացումն իրականում կկազմի 1000-1500 դրամ: Հետևաբար այս ավելացումն ընդհանրապես հասարակության ֆինանսական դրությունը չբարելավեց: 


www.analitik.am

Նույն շարքից