Տնտեսություն 

Աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման արգելքը չի չեղարկվելու. Նախարարն իմաստ չի տեսնում

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, խոսելով աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման արգելքի մասին, հայտարարեց, որ  նշյալ ավտոմեքենաների ներկրման արգելքի մասին որոշումն ընդունվել է անժամկետ:

Նա հայտարարեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից ամբողջ ԵԱՏՄ-ի տարածքում աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումն արգելվելու է, իսկ Հայաստանն արդեն արգելել է, հետևաբար իմաստ չկա հիմա արգելքը չեղյալ համարելու, քանի որ եթե հիմա թույլատրվի, օրինակ Ճապոնիայից ներկրվող մեքենաները մինչև գան հասնեն Հայաստան մի քանի ամիս կտևի, այսինքն ստացվում է, որ մի քանի ամիս ընդամենն իրավունք կլինի աջ ղեկով ավտոմեքենա ներկրել:

Նախարարը նշեց, որ ինքն անձամբ դեմ է աջ ղեկով ավտոմեքենաների ներկրմանը, քանի որ վտանգը մեծ է այդ ավտոմեքենաների դեպքում:

Նույն շարքից