Քաղաքական սատիրա 

Աֆշան Խանը բարձր է գնահատել Արա Բաբլոյանի դերը երեխաների իրավունքների պաշտպանության հարցում

analitik.am

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար և Եվրոպայում փախստականների և միգրանտների ճգնաժամի արձագանքման հարցերով հատուկ համակարգող Աֆշան Խանին ու ՀՀ-ում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչային:

Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, կարևորել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դերը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ու խնդիրների լուծման հարցում:

Խորհրդարանի ղեկավարը վստահեցրել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող ցավոտ հարցերը մշտապես գտնվում են իր ուշադրության կենտրոնում և ինքը հետամուտ է դրանց լուծման հարցում:

Խոսելով հաշմանդամություն ունեցող և բռնության ենթարկված երեխաների խնդիրներից՝ Ազգային ժողովի նախագահը կարևորել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ իրականացվող ծրագրերի շարունակականությունը:

Աֆշան Խանը բարձր է գնահատել Արա Բաբլոյանի դերակատարությունն ու ներդրումը երեխաների իրավունքների պաշտպանության և մի շարք առողջապահական ծրագրեր կյանքի կոչելու հարցում: Նա, կարևորելով համագործակցության շրջանակի ընդլայնումը, համազմունք է հայտնել, որ համատեղ ծրագրերի իրականացումը կնպաստի առողջապահության ու կրթության ոլորտի խնդիրների լուծմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առողջապահական երկարատև ծրագրեր իրականացնելու հեռանկարներին, ներառական կրթության ապահովմանն ու երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի մի շարք խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում տիկին Խանն ընդգծել է, որ ակնկալում է Արա Բաբլոյանի աջակցությունը:

 

Նույն շարքից