Միջազգային 

Իրանը մեկնաբանել է Սիրիայի տարածքում բալիստիկ հրթիռներով հարված հասցնելը

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Բահրամ Քասեմին մեկնաբանել է գիշերվա ընթացքում Սիրիայի տարածքում ահաբեկիչներին հարված հասցնելու փաստը՝ հայտարարելով, որ Թեհրանը լուրջ պայքար է մղում ահաբեկչության դեմ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերը իրանական կողմը բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Սիրիայում գործող ահաբեկիչներին, որոնց համարում է Ահվազում կատարված ահաբեկչության կազմակերպիչ:

Իրանցի պաշտոնյան նշել է, որ հասցված հարվածը վկայում է այն մասին, որ Թեհրանը շատ լուրջ է տրամադրված ահաբեկչության դեմ պայքարում:

Հիշեցնենք, որ  անցած ամիս Իրանի Ահվազ քաղաքում զինվորական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհվեց մոտ 30 մարդ:

Նույն շարքից