Միջազգային 

Պուտինն առաջ է անցել Թրամփից, բայց ետ է մնում Մարկելից, Մակրոնից, Ծինփինից

Pew Research Center-ը հետազոտություն է անցկացրել պարզելու համար, թե աշխարհի 5 առաջնորդներից ով ինչ մակարդակի աջակցությունն ունի: Խոսքը մասնավորապես վերաբերում է ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփին, ում աջակցությունն ամենաքիչն է եղել՝ 27 տոկոս, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Աշխարհում ամենաշատն աջակցում են Մերկելին՝ 52 տոկոս, ում հաջորդում է Մակրոնը՝ 46 տոկոսով: Եռյակը եզրափակում է Ծինփինը՝ 34 տոկոսով, իսկ Թրամփի հարևանությամբ հայտնվել է Պուտինը՝ 30 տոկոսով:

Հետազոտության հեղինակները նշում են, որ ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ Թրամփի վարկանիշը շարունակում է ավելի ցածր մնալ՝ քան նախկին նախագահ Բարաք Օբամայի վարկանիշն էր:

Նույն շարքից