Տնտեսություն 

Սպասողական վիճակը որքան երկարի, այնքան երկրի համար վատ է. ՊԵԿ նախագահ

analitik.am

Այնտեղ, որտեղ քաղաքական առումով դեռևս կայունության չկա, բիզնեսը սպասողական դիրքեր է գրավում՝ սպասելով, թե ինչպիսի քաղաքական հանգուցալուծումներ կլինեն: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ վարչապետի պնդումները, թե արտահերթ ընտրությունների անհնրաժեշտությունը կա նաև այն բանի համար, որ բիզնեսը կայունություն է ուզում, ճիշտ են:

Ինչ վերաբերում է ընտրությունների ժամկետներին և մասնավորապես նրան, որ իրատեսական է արդյո՞ք դրանք դեկտեմբերին անցկացնելը, Անանյանն ասաց, որ հարցը մի քիչ քաղաքական ենթատեքստ ունի, իսկ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում:

Հարցին, թե ինչ կլինի, եթե ընտրությունները չլինեն դեկտեմբերին, այլ օրինակ մայիսին, ՊԵԿ նախագահը նշեց՝ սպասողական վիճակը որքան երկարի, այնքան երկրի համար վատ է. «Ես սա որպես տնտեսագետ եմ ասում: Թե քաղաքական առումով ինչ է պետք անել, պետք է քաղաքականությամբ զբաղվողներն ասեն»:

 

Նույն շարքից