Տնտեսություն 

Արտոնություններ՝ «Սևանի շաքարի գործարան» ՓԲԸ-ին

analitik.am

Կառավարության այսօրվա նիստում կայացված որոշումներից մեկով «Սևանի շաքարի գործարան» ՓԲԸ-ին տրվել է ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություն: Հիմնավորման համաձայն՝ արտադրության ծավալները զգալի քանակով նվազելու արդյունքում գործարանը 2009 թվականից ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը։ Այժմ, ընկերությունը նախատեսում է վերազինել և արդիականացնել շաքարավազի արտադրության գործարանը: Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել 3,78 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում, ստեղծել 95 նոր աշխատատեղ` 129 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Նույն շարքից