Տնտեսություն 

2014-ին Հայաստանում մսի ու կաթի արտադրությունը կավելանա

analitik.am

2014-ին Հայաստանում մսի ու կաթի արտադրությունը կավելանա համապատասխանաբար 4-5 եւ 2,5 տոկոսով: Այս մասին հունվարի 20-ին լրագրողներին է հայտարարել Հայաստանի գյուղնախարարության անասնաբուծության վարչության պետ՝ Աշոտ Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ նման կանխատեսումները պայմանավորված են կովերի եվրոպական ցեղատեսակներից կթվող կաթի ծավալների ավելացմամբ, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի աջակցությամբ հեռացված արոտավայրերի զարգացման ծրագրերի հաշվին:



Նշենք, որ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝  2013-ի հունվար-նոյեմբեր ամիսներին արտադրվել է 637,2 հազար տոննա կաթ, վաճառքի է հանվել 107,6 հազար տոննա միս:

Նույն շարքից