Ապրիլի 10-ին Մոսկվայում կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի ընթացքում Ռուսաստանը ներկայացնող 21-ամյա Հայկ Շահնազարյանը (15-2, 6 նոկաուտ) մենամարտեց 34-ամյա Էդուարդ Տրոյանովսկու հետ IBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար:
AllBoxing.Ru-ի համաձայն՝ Շահնազարյանն ավելի լավ էր մենամարտում, ակտիվ էր և արագ, սակայն 8-րդ ռաունդում ծանր հարված ընդունեց՝ հայտնվելով նոկաուտում: