Տնտեսություն 

Ըստ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի, շուտով Ռուսաստանը կհեռանա նավթի շուկայից

analitik.am

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը հայտարարել է, որ մոտ ապագայում նավթ արդյունահանողների մեծ մասն անհետանալու են համաշխարհային շուկայից: Այս մասին նա խոսել է Bloomberg-ի հետ զրույցում:

Վերոնշյալ երկրների թվում, ըստ սաուդցի արքայազնի, գտնվում է նաև Ռուսաստանը. «19 տարի հետո Ռուսաստանում նավթի արդյունահանման ծավալները կտրուկ նվազելու են, եթե իհարկե ամբողջությամբ չոչնչանան»,-ասել է Ալ Սաուդը:

Գահաժառանգ արքայազնը խոսել է նաև Չինաստանի մասին՝ հայտարարելով, որ այդ երկիրը նավթի շուկայից կհեռանա 5 տարի անց: Ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիային, ապա այն կշարունակի իր ներկայությունը շուկայում:

Նույն շարքից