Սպորտ 

Ֆուտբոլի Պորտուգալիա-Հայաստան խաղի տոմսն արժե 10 եվրո

analitik.am

Նոյեմբերի 14-ին Պորտուգալիայի Ֆարո/Լուլե քաղաքի «Ալգարվե» մարզադաշտում կկայանա ֆուտբոլի Եվրոպայի 2016-ի առաջնության ընտրական փուլի Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը: Տոմսերն արդեն վաճառքում են: Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն հրապարակել է տոմսերի վաճառքի հետ կապված բոլոր մանրամասները:

Հայաստանի հավաքականի երկրպագուները կարող են դրանք ձեռ բերել https:bilheteira.fpf.pt ինտերնետային կայքի օգնությամբ:  Ընդ որում, տոմսրը  կարող են գնել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ինչպես նաև հայկական անձնագիր կամ ID քարտ ունեցող անձինք:

Յուրաքանչյուր օգտատեր կարող է պատվիրել առավելագույնը 4 տոմս: Վճարումը կարող է իրականացվել միայն Visa կամ Mastercard-ի առկայության պարագայում:

Դրանից հետո օգտատիրոջ էլեկտրոնային հասցեին կուղարկվի վճարման հաստատման մասին տեղեկատվությունը, ներառյալ՝ վաուչերը և տոմսը ստանալու մասին մանրամասն տեղեկատվությունը: Տոմսերը չեն ուղարկվելու էլեկտրոնային տարբերակով: Դրանք հնարավոր կլինի առձեռն ստանալ խաղի օրը «Ալգարվե» մարզադաշտի տոմսարկղերից՝ Պորտուգալիայի ժամանակով ժամը 10:00-20:30 ընկած ժամանակահատվածում:

Հայկական կողմին հատկացվել են «Ալգարվե» մարզադաշտի հյուսիսային տրիբունայի 4-րդ, 5-րդ և 6-րդ սեկցիաների երրորդ կատեգորիայի նստատեղերը (ընդհանուր առմամբ՝ 480 նստատեղ): Տոմսերի արժեքն է 10 եվրո: Տոմսերի վաճառքը կիրականացվի մինչև նոյեմբերի 9-ը:

 

Նույն շարքից