Տնտեսություն 

Դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլունն ու եվրոյինը՝ նվազել

analitik.am

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 20-ին կազմել է 406.35 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.25 դրամով:


Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, թե եվրոյի փոխարժեքը կազմել է 550.73 դրամ (նվազել է 1.44 դրամով): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 12.06 դրամ (նվազել է  0.09 դրամով): Բրիտանական ֆունտի փոխարժեքն կազմել է 668.28 դրամ (աճել է 0.41 դրամով):


Ոսկու գինը սահմանվել է 16,330.57 դրամ, արծաթի գինը՝ 261.42 դրամ, իսկ պլատինի գինը՝ 18,904.27 դրամ:


Հունվարի 20-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.5 դրամ:

Նույն շարքից