Տնտեսություն 

Ստորագրվել է մաքսային ոլորտին առնչվող 11 որոշում

analitik.am

Հոկտեմբերի 3-4-ը Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը, ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի գլխավորությամբ, Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 68-րդ նիստին:

Հանդիպման ընթացքում ստորագրվել է մաքսային ոլորտին առնչվող 11 որոշում, մասնավորապես, բարձրագույն և մասնագիտական կրթության ծրագրերով ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների համար կադրեր պատրաստելու մասին համաձայնագրի նախագծի, ինչպես նաև մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի և ռեսուրսների տեղեկատվական անվտանգությանն առաջադրվող տիպային պահանջների նախագծի վերաբերյալ: Որոշումներ են ստորագրվել նաև երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների և մաքսային հսկողության իրականացման ժամանակ ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային մարմինների և երկաթուղային փոխադրողների փոխգործակցության տիպային տեխնոլոգիայի նախագծի վերաբերյալ:

Այցի շրջանակում երկկողմ հանդիպում է տեղի ունեցել Տաջիկստանի Հանրապետության մաքսային ծառայության ղեկավարի հետ, որի ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացվելու է Ղրղզստանում:

Նույն շարքից