Տնտեսություն 

ՀՍԻԿ մաքսատան և ՊԵԿ-ի գործով կդիմի Եվրադատարան

analitik.am

2013թ. վերջերին ՀՀ Վճռաբեկ դատարանը որոշել է վերադարձնել Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի (ՀՍԻԿ)  ՀՀ Պետեկամուտների կոմիտեի և Ավտոտրանսպորտային միջոցների մաքսատան դեմ գործով Վարչական վերաքննիչ դատարանի`2013թ. հոկտեմբերի 15-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքը:


Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնից հայտնում են, որ Վճռաբեկ դատարանի որոշումը վերջնական է ու բողոքարկման ենթակա չէ: Այսպիսով սպառելով հանուն օրինականության պայքարի ներքին հնարավորությունները, կազմակերպությունը գործը կնախապատրաստի Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար:


«Սույն գործով ՀՍԻԿ-ը 2011թվից պայքարի մեջ է ՊԵԿ-ի եւ մաքսատան դեմ՝ ձգտելով մաքսազերծումների ընթացքում ապրանքներ ներկրող իրավաբանական եւ ֆիզիկական անձանցից օրենքով նախատեսվածից անհամեմատ ավելի մեծ գումարների գանձման համատարած օրինախախտումներին վերջ տալու նախադեպ ձեւավորել: ՀՍԻԿ-ը պահանջում է կոնկրետ 2011թ. իր ներկրած ավտոմեքենայի մաքսային արժեքը որոշել ըստ փաստացի ձեռք բերած գնի՝ համաձայն ՀՀ Մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի: ՀՍԻԿ-ը գտնում է, որ 2014թ. բյուջեն մեկ տրիլիոնի հասցնել ձգտող ՊԵԿ-ը այն պետք է համալրի օրինական, արդար եկամուտներով եւ ոչ թե փոքր ու միջին ձեռնարկատերերին, երկրի բնակչությանը հարստահարելու, տույժ-տուգանքների մեխանիզմները չարաշահելու, կեղծիքների եւ այլ օրինախախտումների ճանապարհներով»,-ասված է Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

Նույն շարքից