Սպորտ 

Հայաստանի ազգային հավաքականը մասնակցեց առաջին մարզմանը՝ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ

analitik.am

Հոկտեմբերի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց նախապատրաստությունը Ազգերի Լիգայի մրցաշարի՝ հոկտեմբերի 13-ին և 16-ին կայանալիք ՆՀՀ Մակեդոնիայի և Ջիբրալթարի հավաքականների հետ հանդիպումներին:

Թիմի բոլոր ֆուտբոլիստներն արդեն իսկ հավաքականի մարզչական շտաբի տրամադրության տակ են և այսօր մասնակցեցին առաջին մարզմանը՝ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ:

Ազգային հավաքականի մարզչական շտաբը որոշում է կայացրել հավաքական հրավիրել նաև «Լոռիի» կենտրոնական պաշտպան Արտյոմ Խաչատուրովին:

Այսպիսով, առաջիկա հանդիպումներին հավաքականի կազմում կպատրաստվեն 26 ֆուտբոլիստներ:

Նույն շարքից