Տնտեսություն 

Զատիկին ձվի դեֆիցիտ չի լինի

analitik.am

Հայաստանում Զատիկին ձվի դեֆիցիտ չի լինի: Այս մասին հունվարի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գյուղնախարարության անասնաբուծության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ դեռեւս սեպտեմբերին ուսումնասիրվել է թռչնաբուծարանների վիճակն ու եկել են այն եզրակացության, որ ներքին արտադրությունը լիովին կբավարարի պահանջարկը: Աշնանը հանրապետություն է ներմուծվել վառեկների նոր գլխաքանակ: Ներկայումս նրանք արդեն ածան հավեր են:


Հովհաննիսյանն անդրադարձել  ու մեկնաբանել է մամուլի այն հրապարակումը, որ Հայաստանը ձու արտանահանողից դարձել է ձու ներմուծող: Նա նշել է, որ հանրապետությունում ձու ներմուծվել է միայն ամանորյա տոներից առաջ ու պահեստավորվել է դրանք: Գյուղնախարարության ներկայացուցիչը նաեւ նշել է, որ ներկրումը բացառապես իրադրային բնույթ է կրում ու չի գերազանցում 2,5 տոկոսը: Հովհաննսիյանը նշել է, որ 2012-ին Հայաստանում արտադրվել է 658 մլն ձու, 2013-ին՝ գրեթե նույնքան: Իսկ թռչնաբուծարանները կարող են արտադրել մոտ 750-800 մլն-ը, հավելել է նա:


Հայաստանի թռչնաբույծների միության նախագահի խոսքով՝ միությունը մշտապես հետեւում է մանրածախ գներին, սակայն թեժ գծով որեւէ ահազանգ դեռսեւ չեն ստացել՝ կտրուկ թանկացումների վերաբերյալ:

Նույն շարքից