Սպորտ 

Քոնորին ու Հաբիբին որակազրկել են

analitik.am

Հաբիբ Նուրմագոմեդովին ու Քոնոր Մագրեգորին ժամանակավորապես հեռացրել են UFC-ի մրցաշարերից: Այս մասին հայտնում է  ESPN-ը:

Մարզիկների որակազրկումը կազմում է առնվազն 10 օր և հաշվվելու է հոկտեմբերի 15-ից: Քոնորի և Հաբիբի գործով լսումները սկսվելու են հոկտեմբերի 24-ի: Այդ ժամանակ որոշում է կայացվելու՝ պետք է արդյո՞ք մարզիկներին որակազրկել մինչև քննության ավարտը, թե՝ ոչ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի ունեցած մենամարտում Հաբիբը պարտության մատնեց Քոնորին, ինչից հետո զանգվածային ծեծկռտուք սկսվեց դաղստանցի մարզիկի թիմի նախաձեռնությամբ:

 

Նույն շարքից