Տնտեսություն 

ՊԵԿ-ն ու ֆինանսների նախարարությունը շարունակում են մեղադրել իրար

analitik.am

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն նոր հայտարարություն է տարածել՝ պատասխանելով ֆինանսների նախարարությանը:


«Պետական եկամուտների կոմիտեի կողմից պետբյուջե վերականգնված փաստացի 87մլն դրամ գումարը համեմատելի չէ գործատուների հաշվարկներով ներկայացված թվերի հիման վրա փոխհատուցման ենթակա գումարների, հաշվարկների տեխնիկական անճշտությունների հետ:


Հիշեցնենք, որ ՊԵԿ-ին ճշգրիտ հաշվարկներ ներկայացնելու պարտավորությունը կրում են գործատուները: Դեռեւս 2013թ. սեպտեմբերին ՀՀ ֆինանսների նախարարին մանրամասն պարզաբանում է ներկայացվել հիշատակված 584.7մլն դրամ հաշվարկի անճշտության պատճառների, այդ թվում 2013թ. ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» նոր օրենքի կիրառման, աշխատողների անձնավորված հաշվառման պահանջներն արտացոլող ծրագիրը ողջ ծավալով գործարկելու, անաշխատունակության գումարների փոխհատուցման մեխանիզմները նոր իրողություններին համապատասխանեցնելու գործընթացի կատարելագործման մասին: Ընդ որում, 2013թ. երրորդ եռամսյակի ընթացքում անաշխատունակության նպաստների փոխհատուցման գումարներն ամբողջությամբ պակասեցվել են վերը նշված 584.7մլն դրամի չափով:


Հաղորդագրության մեջ նշված համակարգային խնդրի բացահայտումն իրականացվել է ՊԵԿ-ում` ՀՀ ֆինանսների նախարարության եւ կոմիտեի մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում: Այն հետեւանք էր «Եկամտային հարկի մասին» նոր օրենքի կիրարկման օբյեկտիվ դժվարությունների:


Հետեւաբար, ՊԵԿ-ին քննադատելու փոխարեն, տեղին կլիներ տարիներով չիրականացված, բայց 2013թ. իրականություն դարձած անձնավորված հաշվառման համակարգի կատարելագործման ուղղությամբ աշխատել համատեղ եւ հետեւողականորեն»:

Նույն շարքից