Սպորտ 

Հրաձգություն․ Լիլիթ Մկրտչյանն արծաթե ու բրոնզե մեդալներ է նվաճել Ուկրաինայում

analitik.am

Հոկտեմբերի 11-ին Ուկրաինայում կայացել է Ուկրաինայի Բաց առաջնության վազող թիրախ ձևի նորմալ վազքի կանանց պայքարը, որտեղ Հայաստանի ներկայացուցչուհի Լիլիթ Մկրտչյանը, խոցելով 561 միավոր, գրավել է 2-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից:

Իսկ հոկտեմբերի 12-ին Պոդիլլի Գավաթի խաղարկությանը վազող թիրախ ձևի խառը վազք կանանց պայքարում մեր մարզուհին, խոցելով 373 միավոր, գրավել է 3-րդ հորիզոնականը:

 

Նույն շարքից