Տնտեսություն 

Բենզինը կտրուկ կթանկանա

2019 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանում բենզինը կարող է կտրուկ թանկանալ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Հաշվիչ պալատին, որն իր եզրակացությունն արել է 2019-21 թվականների բյուջեի նախագծի հիման վրա:

Նշվում է, որ 2019 թվականի հունվարի 1-ից բենզինի ակցիզի 1,5 անգամ թանկացումը, ամենայն հավանականությամբ, հանգեցնելու է հենց բենզինի թանկացմանը:

Հաշվիչ պալատը հիշեցնում է, որ հուլիսին ակցիզի էժանացումը միայն մասամբ թույլ տվեց իջեցնել բենզինի գինը: Այն անզոր էր կանխել բենզինի գնի աճը, որը սկսվել է դեռ այս տարվա սկզբից:

 

Նույն շարքից