ՊԵԿ-ի կողմից հավաքագրված գումարներն ինչպես կարող են անհետանալ: Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ հարցրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկություններին, թե գումարներ են անհետացել, ինչի պատճառով ինքն աշխատանքից ազատվելու է:
Պարոն Անանյանը նշեց, թե չգիտի ինչ գումարների մասին է գրել մամուլը, իսկ վարչապետի կողմից իր աշխատանքի նկատմամբ դժգոհության մասին վերջինիս կողմից չի լսել:
ՊԵԿ նախագահի խոսքերով, այսօր հրապարակված նյութն այնքան անլուրջ է, որ պետք է դրան հումորով վերաբերվել:
Լրագրողների այն դիտարկմանը, որ հանրությանն ամենաշատ հետաքրքրող հարցերից մեկն այն է, թե ինչ միջոցներ են ետ բերվել հեղափոխությունից հետո, ՊԵԿ նախագահն ասաց, որ հիմնական հարցը դա պետք է չլինի. «Կարևոր հարցը պետք է լինի այն, թե տնտեսությունը զարգանո՞ւմ է, թե՝ ոչ, հեղափոխությունից հետո տնտեսական աճ կա՞, թե՝ չկա, աճի տեմպերը դանդաղե՞լ են, թե՝ արագացել: Պետք է նայել՝ հավաքագրվող հարկերը տնտեսական զարգացման հետևա՞ նք են, թե հարկային վարչարարության»:
https://www.youtube.com/watch?v=xA6vDmQYzkQ