Տնտեսություն 

2014-ին Հայաստանի թոշակառուների կեսից ավելին կլինի աղքատության շեմից ցածր

analitik.am

2014-ին Հայաստանի թոշակառուների կեսից ավելին կլինի աղքատության շեմից ցածր: Այս մասին են վկայում թվերը, որոնք երեկ՝ հունվարի 21-ին, մամուլի ասուլիսում ներկայացրեց Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը:


Ավելի վաղ, 2013-ի աշնանը, նախարարը խոստացել էր, որ 2014-ին միջին կենսաթոշակը կբարձրանա՝ 31,3 հազար դրամից հասնելով 36 հազար դրամի (մոտ 15 տոկոսով): Ընդ որում, ավելի շատ կաճեն համեմատաբար ցածր կենսաթոշակները, քանի որ յուրաքանչյուր տարվա ստաժի համար ավելացումը առաջին 10 տարվա համար կկազմի 700 դրամ, իսկ 10-ից ավելի տարիների համար՝ 450 դրամ:


Բազային կենսաթոշակը 13 հազար դրամից կդառնա 14 հազար դրամ, որի արդյունքում 6-28 տարվա ստաժ ունեցողների թոշակը կավելանա 20-40 տոկոսով:


Նախարարի խոսքով՝ կնվազի աղքատ կենսաթոշակառուների թիվը: Այդուհանդերձ, աղքատությունը բարձր կմնա:


Ծայրահեղ աղքատության շեմից ցածր (21 380 դրամ) գտնվող կենսաթոշակառուների թիվը 2014-ին կկազմի 12,8 հազար (2013-ին այդ ցուցանիշը 68 հազար էր):
Աղքատության շեմից ցածր (31 714 դրամ) գտնվող կենսաթոշակառուների թիվը կկրճատվի՝ 230-ից հասնելով 138,3 հազարի:


Եթե հաշվի առնենք, որ հանրապետությունում կա մոտ 540 հազար թոշակառու, ապա աղքատների թիվը նրանց շարքում կկազմի 54 տոկոս:



www.news.am


Նույն շարքից