Սպորտ 

Սամբոյի աշխարհի երիտասարդների և պատանիների առաջնությունում հայ մարզիկները 3 մեդալ են նվաճել

analitik.am

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած սամբոյի աշխարհի երիտասարդների և պատանիների առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկները 3 մեդալ են նվաճել:

Տղաների մրցապայքարում 48 կգ քաշային Դավիթ Հովսեփյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ 52 կգ քաշային Դավիթ Իսրայելյանը՝ բրոնզե մեդալ:

Աղջիկների մրցումներում բրոնզե մեդալակիր է դարձել 40 կգ քաշային Ծաղիկ Հակոբյանը:

Նույն շարքից