Տնտեսություն 

Էներգետիկայի նախարարությունը գնում է Իրան՝ արդարանալու

analitik.am

ՀՀ Էնեգետիկայի և բնական պաշարների նախարարության պատվիրակությունը նախարարի տեղակալ Ա.Սիմոնյանի գլխավորությամբ հունվարի 25-27-ը կմեկնի Թեհրան` մասնակցելու Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստում ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքին հետամուտ լինելու համար ստեղծված համատեղ հանձնախմբի նիստին: 


Ի դեպ, ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, 2012թ. հոկտեմբերի 24-ին կայացած այդ նիստից հետո սա առաջին հանդիպումն է:  


Հիշեցնենք՝ երկու երկրների միջկառավարակական այս հանդիպման օրակարգում էին Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի, Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-երի և նավթամթերքների խողովակաշարի շինարարության նախագծերը, ՀՀ-ի և Իրանի միջև երկաթուղու կառուցումը:  


Ավելորդ չէ հիշեցնել, որ համաձայնագրի ստորագրումից ավելի քան 1 տարի անց այս ծրագրերից ոչ մեկն առայժմ կատարված չէ: Ինչ վերաբերում է բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությանը, ապա մեր կառավարությունը դեռ 2-րդ գծի կառուցման վրա  է աշխատում:  


Ի դեպ, այս էլէկտրագծի բուն նպատակն էր Իրանի հետ գազ-էլէկտրաէներգիայի դիմաց ծրագրի զարգացումը: Իրանը Հայաստանին պետք է տարեկան մատակարարեր մինչև 1,1 մլրդ խմ գազ, իսկ 2014-ից այդ ծավալը պետք է կազմեր արդեն 2,3 մլրդ խմ:   


Այն, որ Հայաստանը «դանդաղում է» միջպետական պայմանավորվածությունների իրականացման հարցում, Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն հայտարարել էր դեռ 2012-ին՝ Երևանում:  



Սկնաղբյուրը` «Փաստինֆո»

Նույն շարքից